Հայաստանում գրանցված՝ ամերիկյան Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում. Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս 

Կարող ենք հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները:

Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:

Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:

Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան