Թուրքիան «Google Maps»-ից պահանջել է հեռացնել Քրդստանի քարտեզը

Կազմակերպությանը նաև ծանուցումներ են ուղարկվել Թուրքիայի օրենքներից և միջազգային իրավունքից բխող պարտականությունների վերաբերյալ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը բողոքով դիմել է «Google»-ին։

Բանն այն է, որ «Google Maps»-ի անգլերեն տարբերակում տեղ գտած Քրդստանի քարտեզը ներառում է այսօրվա Թուրքիայի տարածքի զգալի մասը։

Թուրքիայի «İyi» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Յավուզ Աղըրալիօղլուի հարցմանն ի պատասխան` Թուրհանը տեղեկացրել է, որ թուրք մասնագետները «Google»-ի ներկայացուցիչներից արդեն պահանջել են անհապաղ հեռացնել նշված քարտեզը։ Կազմակերպությանը նաև ծանուցումներ են ուղարկվել Թուրքիայի օրենքներից և միջազգային իրավունքից բխող պարտականությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրք նախարարը հավելել է, որ իրենք հետևում են զարգացումներին և հետադարձ կապ են պահպանում «Google»-ի հետ։