Նա կմնա արքայազն, դուքս. Եղիսաբեթ II թագուհին չի ծրագրում Հարիին զրկել տիտղոսներից

Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախկինի պես Սասեքսի դուքսն ու դքսուհին են
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին չի ծրագրում Հարիին զրկել «արքայազն» տիտղոսից։ Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

«Նա ծնվել է արքայազն Հարի եւ միշտ կմնա», — պարզաբանել է Բուքինգհեմյան պալատի հրատարակության աղբյուրը:

ա

Բացի այդ, Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախկինի պես Սասեքսի դուքսն ու դքսուհին են:

ա

Այդ տիտղոսները նրանց տրվել են, որպես հարսանեկան նվեր։

ա

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը 2020 թվականի ապրիլի 1-ից դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «ձեր թագավորական մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։

ա