Բեքարյանին ու Սաղաթելյանին ձերբակալել են հայտնի ֆեյքի գործով, որը քիչ առաջ նոր գրառում է արել

Իրավիճակ

ա

Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«ԱԱԾ-ն «մասկի-շոույով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին։

Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։

Ու մեկ էլ - հոպ! - 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։

Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»։