Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

Մանրամասներ

ա

Դրանք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։

Լիլիթ Մակունցը հարցնում է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հարցազրույցը տվեց այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։

Մակունցը նշեց, որ այն լի էր իրարամերժ պնդումներով։

«Դրանք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ։ Օրինակ, այն շեշտադրումները, որոնք Սերժ Սարգսյանն անում է իր հարցազրույցի ընթացքում, դրանցով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն։ Այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում, օրինակ, 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018 թվականի թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում։

Չեն եղել նաև այն ընթացքում, երբ 2019 թվականի ընթացքում եղել է որևէ նախընտրական գործընթաց և 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,- նշեց Լիլիթ Մակունցը։