Հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառնամանիքին մնացել են դրսում․ զինծառայողի մայր. Ֆոտո

Իրավիճակ

ա

ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ժամկետային զինծառայողի մայր Ջ․Կ․-ն, ում որդին նշված տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկն է։

«Փետրվարի 3-ից մինչ օրս վրանների տակ են մնացել երեխաները։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում։ Այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրանները խփած են, հերթափոխն այնտեղ են իրականացնում»,-ներկայացրել է նա։

Զինծառայողի մայրը նշել է նաև, թե ծնողները դեմ են զինվորների՝ Արցախում ծառայելուն, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան։ Նրա խոսքով՝ ՊՆ-ն ոչ մի պատասխան չի տվել։ «ՊՆ չկա, մեռածները մեռած են, կորածները՝ կորած, ողջ-առողջ, Աստծո կամքով փրկված երեխաներին էլ ողջ-ողջ սպանում են։ Արցախից պետք է դուրս հանեն․ եթե երեխաները մնալու հարմարություն չունեն, ինչի համար են պահում»,-նշել է նա։

Տեսանյութն ու լուսանկարները՝ ստորև։

ա

ա

ա