Գողացել են 1,3 միլիարդ դոլար՝ օգտագործելով կեղծ տեխնոլոգիաներ

Մանրամասներ

ա

ԱՄՆ դատախազությունը Հյուսիսային Կորեայի երեք քաղաքացու մեղադրել է կիբերհանցագործություններ իրականացնելու եւ 1,3 միլիարդ դոլարի գողության մեջ։ Ընդ որում, այդ գումարը, կիբերհանցագործները գողացել են ամբողջ աշխարհում գործող տարբեր բանկերից եւ ընկերություններից։ Այս մասին հայտնում են Հրապարակը և CNN-ը։

Ըստ հաղորդման, ցանցահենները, որոնք կապ ունեն հյուսիսկորեական ռազմական հետախուզության հետ, օպերացիաներ են իրականացրել 2014-2020 թթ։ Հաղորդման մեջ նշվում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնված ցանցահենները կիբերհարձակումներ են իրականացրել կինոստուդիաների եւ թվային արժույթի առք ու վաճառքով զբաղող հարթակների վրա, օգտագործելով կեղծ տեխնոլոգիաներ, որոնք ապացուցում են, որ Հյուսիսային Կորեան կիբերհանցավորության առումով մեծ սպառնալիք է ներկայացնում իրենից։