Գախարիայի հրաժարականից հետո «Վրացական երազանք»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

Իրավիճակ

ա

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»  կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն:

Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: