Երկրաշարժ Իրանում. տուժել է 10 մարդ

Մանրամասներ

ա

Առնվազն տասը մարդ տուժել է Իրանի հարավում տեղի ունեցած 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով YJC գործակալությանը:

«Այս պահի դրությամբ 10 մարդ վիրավորվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չեն ստացվել», - գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շտապօգնության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:

Չորեքշաբթի երեկոյան իրանցի սեյսմոլոգները գրանցել են 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվում էր Սպահան նահանգի ու Կոխգիլուե և Բոյրահմեդ նահանգի սահմանին:

Նշվում է, որ երկրաշարժի օջախին ամենամոտ գտնվող բնակավայրը Սիսախտ փոքրիկ քաղաքն է:

ա