Այս ամենը շատ շուտով ստանալու է իր քրեաիրավական գնահատականը, բոլոր մասնակից անձիք ենթարկվելու են խստագույն քրեական պատասխանատվության

Իսկ նրանց կողմից ստորագրված Հայաստանին վերաբերող բոլոր փաստաթղթերը ճանաչվելու են առոչինչ

ա

Առաջարկում եմ մեր բառակազմից հանել «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերը՝ մեր Ազգի, պետության և բանակի միջից պարտվածի հոգեբանությունը արմատախիլ անելու և նոր հաղթանակների պատրաստելու նպատակով։

Իմ բնորոշմամբ, մենք ունեցել ենք մեծ ձախողում, ինչը բացառապես պայմանավորված էր պետական աննախադեպ դավաճանությամբ։ Մեզ հարվածել են թիկունքից, շատ ցավոտ, կազմաքանդել են պետական կարգը, անվտանգային համակարգը, կազմալուծել են Հայկական բանակը։

Այս ամենը շատ շուտով ստանալու է իր քրեաիրավական գնահատականը, բոլոր մասնակից և պատասխանատու անձիք ենթարկվելու են խստագույն քրեական պատասխանատվության։ Իսկ նրանց կողմից ստորագրված Հայաստանին վերաբերող բոլոր փաստաթղթերը ճանաչվելու են առոչինչ։

Հիմա մեզ պետք է շտկել մեր ճկված մեջքը, համախմբվել ապագա հաղթանակների շուրջ, վերականգնել պետական կարգը և կառուցել նոր, 21-րդ դարի բոլոր պահանջներին համապատասխանող պետություն, պետականություն, բանակ։

Եվ ուրեմն, մոռանում ենք «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերը, հանում ենք դրանք մեր մտքից և լծվում ենք ծանր ու պատասխանատու աշխատանքի՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայ Ազգի ապագայի։

Աստված մեզ օգնական . . .

Արթուր Ղազինյան