Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման․ Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ

ա

Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստորագրությամբ նամակ էինք ստացել, որ բանակցություններն ավարտված են, տեքստը վերջնական համաձայնեցված է ու հունիսի 24-ին առաջարկվում է Կազանում ստորագրել այն: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։

«Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը:

Նույն նամակը ստացել եմ նաև Ֆրանսիայի  նախագահից: Երկու դեպքում էլ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել այն, սակայն գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հրաժարավելու է ստորագրելուց:

Մենք գնացինք Կազան, ինչի մասին հանգամանալից խոսել եմ Կիսելյովի հետ: Դա շահարկվում է, քանի որ հատվածաբար են ցիտում: Շահարկվում է ոչմիթիզականների կողմից, քանի որ իրենք ականջալուր չէին լինում, երբ ասում էի, որ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էի այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում ու սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել:

Ադրբեջանը հրաժարվեց: Դրանից հետո հանդիպումներ եղան, սակայն պետք է ասել, որ համեմատաբար հանդարտ իրավիճակ էր, բանակցային պրոցեսներ որպես այդպիսին չկային:

Եթե հիշում եք, 2014 թվականին որոշակի լարվածություն եղավ: Այդ ժամանակ համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, թե որն է իմ նպատակն՝ ուզում եմ արդյոք, որ խնդիրը լուծվի՞, թե՞ ուզում եմ, որ ստատուս քվոն պահպանվի: Ես ասացի, որ ուզում եմ լուծել, չթողնել հաջորդ սերունդների ուսերին:

Հարցին, թե ինչպես այն կարող է լուծվել, ես ասացի, որ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ վերջնական ու կիսալուծում: Վերջնականը պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ Ադրբեջանը ճանաչում է ԼՂ անկախության փաստը: Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան ու իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում պարտավորվում ենք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային միջանցք կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե այսօրվա 2,5 կմ լայնությամբ, այլ՝ բավարար միջանցք:

Այնուհետև գնում եմ Արցախ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ դա ճիշտ լուծում է։ Եթե երկու տեղերում ստանում եմ համաձայնություն, ապա աստիճանաբար այդ գաղափարը սկսում ենք հանրայնացնել: Ես չեմ երաշխավորում, որ այդ գաղափարը կարող եմ իրականացնել, բայց պատրաստ եմ մտնելու այդ բեռի տակ, քանի որ դա ճիշտ լուծում է։

Երկրորդ տարբերակը՝ կիսալուծումն, այն էր, որ Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունն՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների:

Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը պետք է հաստատի: Այդ պարագայում ես վերադառնում եմ Հայաստան և իմ թիմակիցներին ասում, որ այդ պարագայում Ադրբեջանին վերադարձնում ենք 5 շրջան, ունենում ԼՂ միջանկյալ կարգավիճակ, հետո նույն պրոցեսն՝ Արցախ մեկնել, և այլն»: