Սերժ Սարգսյանի հարցազրույցը կցուցադրվի երկու մասով

Մանրամասներ

ա

Այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկար սպասված հարցազրույցը:

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ հարցազրույցը որքան, որ երկար սպասված էր, նույնքան էլ երկար է ստացվել:

Նախագահը մոտ երեք ժամ հարցազրույց է տվել, ուստի այն բաժանել են երկու մասի:

Առաջին մասը` 1.5 ժամ տևողությամբ, կցուցադրվի այսօր, երկրորդ մասը` վաղը, դարձյալ երեկոյան ժամը 9-ին: