Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են. Պատճառը հայտնի է

Քաղավիացիայի կոմիտեի անգործության հետեւանքով բազմաթիվ մարդիկ գնել են տոմսեր եւ այժմ չեն կարողանում մեկնել երկրից

ա

Mediaport-ն ահազանգներ է ստանում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երեւանից թռիչքները:

«Մեր տեղեկություններով՝ պատճառը Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հերթական անգործությունն է, որը պարտավոր էր նախքան կանոնավոր թռիչքներ վերսկսելը կանոնակարգել չարթերային թռիչքների իրականացնող ավիաընկրությունների հետ աշխատանքը, ինչը չի արվել:

Բանն այն է, որ, օրինակ, ՌԴ-ի հետ կանոնավոր թռիչքների վերսկսումից հետո, դեպի ՌԴ չարթերները պետք է արգելվեին, բայց Քաղավիացիայի կոմիտեի անգործության հետեւանքով բազմաթիվ մարդիկ գնել են տոմսեր եւ այժմ չեն կարողանում մեկնել երկրից»,- գրում է տելեգարմյան ալիքը։