Ալիևը մասնակցել է Ֆիզուլիում կառուցվելիք Հորադիզ-Աղբենդ երկաթգծի հիմնարկեքին

Երկաթգծի երկարությունը կազմելու է 100 կմ

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կառուցվելիք Հորադիզ-Աղբենդ երկաթգծի հիմնարկեքի արարողությանը:

Այս մասին հայտնում է minval.az-ը:

Նշվում է, որ դրա երկարությունը կազմելու է 100 կմ:

Նշվում է, որ տվյալ ճանապարհը մեծ դեր է կատարելու Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժի ապահովման գործում, ինչպես նաև ներդրում կանի Ադրբեջանից Նախիջևան երկաթուղային գծի կառուցման շրջանակներում: