Մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ. Սերժ Սարգսյան. Հարցազրույցն այսօր՝ ժամը 21:00-ին

Մանրամասներ

ա

Մենք երբեք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Արմնյուզի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նաև խոսել է համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ ունեցած զրույցի մասին: Վերջինս հարցրել է «Սերժ, կարող՞ղ ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Ղարաբաղի հարցում: Ուզում ես արդյո՞ք, որ խնդիրը լուծվի, թե ուզում ես ստատուս քվոն պահպանել». «Ես անկեղծորեն ասացի, որ ուզում է խնդիրը լուծել, չեմ ուզում թողել հաջորդ սերունդների ուսերին»:

Սարգսյանը խոսել է նաև ինչ-որ աշխատանքային տարբերակի մասին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ էր իշխանության մնալու դեպքում ստորագրել այն: Նա նշել է, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրելու, այլ բացառապես համաձայնվել է մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այսօր, ժամը 21:00-ին: