Ռեկորդային առատ տեղումներ Մոսկվայում. ձյան շերտի բարձրությունը կազմել է 59 սմ 

Մանրամասներ

ա

Մոսկվայում մի քանի օր տևած ձյան ուժեղ տեղումների արդյունքում ձյան շերտի բարձրությունը կազմել է 59 սմ, որն օդերևութաբանական ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված երկրորդ ամենաբարձր արդյունքն է:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում աելով ՌԴ Հիդրոմետկայանի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդին:

Նշվում է, որ Մոսկվայում և Մերձմոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել ուրբաթ և շաբաթ օրերին: Շաբաթ առավոտյան արդեն իսկ գրանցվել էր տեղումների մեկամսյա նորմայի 60 տոկոսը: Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 59 սմ-ի, մարզում՝ մինչև 72 սմ, որը նորմայից մեկուկես անգամ ավելի է:

«Այսուհետ 17,6 (մմ՝ խմբ.) նոր ռեկորդ է փետրվորի 13-ին տեղացած ձյան քանակով և քիչ էր մնացել նոր ռեկորդ գրանցվեր՝ ձյան բարձրության առումով, մեկ սմ չի բավականացրել: Ռեկորդային ցուցանիշը 60 սմ էր»,- ասել է Վիլֆանդը: