Զեր 16-17 տարեկան երեխաներով մերժեցիք ու արդյունքում ստացաք 5000 դիակներ հենց էդ սերնդից․ Մերժեցիք Սերժին ու հանձնեցիք Արցախը

Նարեկ Սամսոնյան․ Մանրամասներ

Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին. որովհետև 20 տարի ու ավել ապրել եք/ենք միֆերի Հայաստանում, իսկ 2018-ին էդ միֆերի արդյունքում «մերժեցիք Սերժին»: Մերժեցիք Սերժին ու արդյունքում մերժեցիք 3-րդ հանրապետության հպարտությունը՝ Արցախի գոյությունն ու հաղթանակը:

Մերժեցիք անկախ Հայաստանի ապագան ու դա արեցիք մեեեծ խանդավառությամբ, ձեր 16-17 տարեկան երեխաներով մերժեցիք ու արդյունքում ստացաք 5000 դիակներ հենց էդ սերնդից: Մերժեցիք Սերժին ու հանձնեցիք Արցախը, իսկ հիմա սպասում եք Սերժի հարցազրույցին, որ հասկանաք՝ ձեր մերժածի հետևանքները վերացնելու հարցում Սերժն ինչ ներդրում է ունենալու:

Ընդհանրապես, 2018 թվականի դեպքերը մեր պատմության դասագրքերում պետք ա մնան որպես հայ ազգի ինքնակործանման հավաքական ակտի գործնական օրինակ, ու սերունդներին պետք ա կրթել նենց, որ տեղի ունեցածի կրկնությունը բացառվի, եթե իհարկե էդ ժամանակ պետությունը դեռևս գոյություն ունենա:

Նարեկ Սամսոնյան