Դեռ ոչ մի Լենա Նազարյան Աննայի հետ չի գնացե՞լ երկրաշարժի էպիկենտրոն՝ օջախի մոտ ֆոտոսեսիա անելու

Դեռ ոչ մի Անվտանգության խորհրդի քարտուղար չի ասե՞լ, որ Նիկոլն էր համակարգում ու ղեկավարում մարդկանց շենքերից դուրս փախնելը

ա

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեռ ՊՈԱԿ-ի ոչ մի կենդանի չի գրե՞լ, որ Նիկոլը երեկ 1 միլիոն երևանցի է փրկել երկրաշարժից:

Ոչ մի Վարազդատ Կարապետյան չի գրե՞լ, որ Աշոտիկը մենակով հանգցրել է 7 բալանոց երկրաշարժի 4 բալը:

Դեռ ոչ մի Լենա Նազարյան Աննայի հետ չի գնացե՞լ երկրաշարժի էպիկենտրոն՝ օջախի մոտ ֆոտոսեսիա անելու:

Դեռ ոչ մի Անվտանգության խորհրդի քարտուղար չի ասե՞լ, որ Նիկոլն էր համակարգում ու ղեկավարում մարդկանց շենքերից դուրս փախնելը:

Դեռ ոչ մի Դավիթ Տոնոյան չի ասե՞լ՝ նոր երկրաշարժ, նոր ավերածություններ:

Դեռ ոչ մի Արծրուն Հովհաննիսյան չի ասե՞լ՝ #ցնցելու_ենք ու գնա էլի հիվանդանոց:

Դեռ ոչ մի ՄայրամիԳ ստանդարդ մի ապուշություն չի ձայնագրվե՞լ ՏիկՏոկ-ում:

Դեռ ոչ մի Սերժ Թանկյան ու Արսինե Խանջյան չեն ասե՞լ, որ այս երկրաշարժը նոր բան չէ, սա 30 տարի առաջ նախկիններն էին կազմակերպել, ուղղակի մնաց խեղճ Նիկոլի վրա:

Ուշացնում եք, տխմարներ: Կիրակի է, բա գրեք՝ ձեր տեղն իմանանք»: