Լուլուն 5 միլիոն դոլար ժառանգություն է ստացել

Մանրամասներ

ա

Ամերիկացի գործարար Բիլլ Դորիսը խոշոր գումար է ժառանգություն թողել իր շանը՝ Լուլու անունով բորդեր-կոլլի ցեղատեսակի շանը:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում ապրող գործարարն իր շանը ժառանգել է 5 միլիոն դոլար:

8-ամյա շան համար հոգ է տանելու գործարարի ընկերուհին՝ Մարթա Բերթոնը:

Բերթոնը հայտնել է, որ Դորիսը կին ու երեխաներ չունի ու շատ է սիրել իր շանը:

Նա կասկածում է, որ ինքն ու Լուլուն կարող են հասցնել ծախսել այդ գումարը, սակայն նաև կատակել է, թե կփորձեմ դա անել: