Եթե սա էլ չեն անում, թող ռադ ըլնեն, թող էս շենքում մարդ չմնա։ Թող Կառավարության շենքը դատարկ լինի: Այս ազգի համար առաջին հոգսն անհետ կորած զինծառայողներն են։ Այսօր Կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի հարազատը։
«Եթե սա էլ չեն անում, թող ռադ ըլնեն, թող էս շենքում մարդ չմնա։ Թող Կառավարության շենքը դատարկ լինի, որովհետեւ անտեր ա Հայաստանը»,- նշեց նա։
«Նեղվել էին, որ Արսեն Թորոսյանին շաքարաքլոր ենք ուղարկել»,- նշեց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը։
Նշենք, որ ծնողները վրդովված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։
Այնուհետեւ Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել։
0Comments