ԱԺ աշխատակազմը 30 տոկոսի չափով պարգևատրում կստանա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ աշխատակազմի աշխատողներին պարգևատրելու մասին համապատասխան կարգադրություն:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2021 թվականի առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

Այս որոշման հետ կապված՝ ԱԺ պաշտոնական կայքում տարածվել է համապատասխան պարզաբանում, որտեղ մասնավորապես նշված է. «ՀՀ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից ՀՀ պետական բյուջեի մասին օրենքներով և համապատասխան կառավարության որոշումներով:

Վերոգրայլից ելնելով, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի՝ առաջին կիսամյակի /ըստ ամիսների/ համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն Աշխատակազմի աշխատողների միջև՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով»: