Գանձ՝ Թուրքիայում. այն 2 հազար տարվա պատմություն ունի. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Թուրքիայում հնագետները հայտնաբերել են մետաղադրամների պահոց, որն ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունի, հայտնում են Թերթ.am-ն ու Korrespondent -ը: Չնայած մետաղադրամները մոտ 2100 տարեկան են, սակայն դրանց վրա փորագրված տեքստն ու պատկերները հստակ երևում են:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող արևմտյան Քութահյա նահանգի Հին Հունական Այզանոի քաղաքում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 651 արծաթե մետաղադրամ, որոնք սափորով թաղված են եղել առվակի մեջ: 

Թուրքիայի Պամուկքալեի համալսարանի հնագետ Էլիֆ Օզերը ենթադրում է, որ մետաղադրամներով լի սափորը թաղվել է բարձրաստիճան զինվորականի կողմից: Գտածոն ուղարկվել է Անկարայի Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, որտեղ էլ հայտնաբերված գանձերը ցուցադրվելու են:

ա

ա

 

ա