Դավաճան հողատուի հանցակիցը դուք եք առաջնահերթ... Եթե մի փոքր հայի արժանապատվություն ունենայիք, կգնդակահարեիք ձեզ

Հարցրե՞լ եք մեզ՝ ցանկանու՞մ ենք մենք մեր Տղաների արյամբ սրբագործված Երկրում հանդուրժել ձեզ և մյուս դավաճաններին... Ոչ, ոչ, ոչ, հազար անգամ ոչ...

1

Շուշիում զոհված ազատամարտիկի քույր Հասմիկ Հակոբյանը պատասխան է պահանջում Արցախի նախագահից.

«Բավական է...

Հիմա մի քանի հարց.

Գնայիք և դուք էլ զոհվեիք հանուն Հայրենիքի, հանուն այն հողի, որի վրա դուք եք քայլում հիմա, ձեր երեխաները, ձեր անարժան հրոսակախումբը, բայց ոչ մեր Հերոսները...

Թող ձեր երեխաներն էլ որբանային, ձեր մայրերը, կանայք և քույրերն էլ սգակիր դառնային...

Չհամարձակվեցի՞ք...վախեցա՞ք թուրք ահաբեկիչներից...

Ապա ինչու՞ չվախեցան 18-20 տարեկանները...

Չվախեցավ իմ՝ ընդամենը 18 գարուն ապրած Եղբայրը...

Տասը հազարավոր զոհերի և կորցրած Հայրենիքի գլխավոր մեղավորը, դավաճան հողատուի հանցակիցը դուք եք առաջնահերթ...

Եթե մի փոքր հայի արժանապատվություն ունենայիք, առնվազն կգնդակահարեիք ձեզ, որպեսզի գոնե մահից հետո, եթե ոչ Տղաներին, գոնե ձեր երեխաներին արժանի լինեք...

Ցավի և կարոտի մեջ մենք ամեն օր հույսի նշույլ ենք փորձում նշմարել անարդար և անիրավ այս աշխարհում...չենք գտնում, որովհետև լավագույն Տղերքը հեռացել են, և նրանց թանկ արյամբ ձեր գլխավորած դավաճանների հրոսակախումբն է Երկիր կառուցում...

Ես ինձ չեմ ներել հարազատ Եղբորս մահը, դուք ձեզ ներե՞լ եք 10 000 քաջերի մահը...

Հարցրե՞լ եք մեզ՝ ցանկանու՞մ ենք մենք մեր Տղաների արյամբ սրբագործված Երկրում հանդուրժել ձեզ և մյուս դավաճաններին...

Ոչ, ոչ, ոչ, հազար անգամ ոչ...»: