Իրաքը կարող է զորքեր տեղակայել Սիրիայում

Կառավարությունը «դիտարկում է բոլոր տարբերակները»

Իրաքը կարող է զորքեր տեղակայել Սիրիայում՝ իր զինծառայողներին երկրից հանելու ԱՄՆ որոշումից հետո։

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է, որ կառավարությունը «դիտարկում է բոլոր տարբերակները», որպեսզի պաշտպանի Իրաքին, հայտնում է AP-ն։

Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Իսլամական պետության» դեմ հաղթանակից հետո Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Զորքերը հանելու ճշգրիտ գրաֆիկը դեռեւս հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ գործընթացը 60-100 օր կտեւի։