Bloomberg. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը խոշորագույն գիտական առաջընթաց է

Մանրամասներ

ա

Օգոստոսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը օգտագործման համար հաստատել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութը դեռեւս փորձարկումների ավարտից առաջ, թերահավատություն էր առաջացրել ամբողջ աշխարհում, գրում է Bloomberg-ը:

«Այժմ նա կարող է դիվանագիտական դիվիդենտներ քաղել, քանի որ Ռուսաստանը հասել է խոշորագույն գիտական առաջընթացի Խորհրդային Միությունից ի վեր:

Երկրները հերթ են կանգնում «Սպուտնիկ V»-ի մատակարարումների համար այն բանից հետո, երբ այս շաբաթ բժշկական Lancet ամսագրում հրապարակված գրախոսական արդյունքները ցույց են տվել, որ ռուսական պատվաստանյութը ոչ միայն պաշտպանում է մահացու վիրուսից նույնքան լավ, որքան ամերիկյան եւ եվրոպական պատվաստանյութերը, այլեւ շատ ավելի արդյունավետ է, քան չինական մրցակիցները:

Առնվազն 19 երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, որը Եվրամիության անդամ է, օգտագործման համար հավանություն են տվել պատվաստանյութին, այն դեպքում, երբ հիմնական շուկաները, ինչպիսիք են Բրազիլիան եւ Հնդկաստանը, մոտ են դրա օգտագործման թույլտվությանը: Ռուսաստանն այժմ հաստատում է իր դիրքերը ԵՄ արժեքավոր շուկայում, քանի որ դաշինքը պայքարում է պատվաստումների իր ծրագրի համար` մատակարարումների անբավարարության պայմաններում:

Մեկ տարվա ընթացքում 2,3 միլիոն մարդու կյանք խլած համավարակը հաղթահարելու համաշխարհային ճակատամարտում պատվաստանյութերի մրցավազքը ստացել է աշխարհաքաղաքական նշանակություն, երբ կառավարությունները բախվում են վիրուսի տարածումը զսպելու համար արգելափակումների պատճառով առաջացած սոցիալական եւ տնտեսական հսկայական վնասների հետ: Սա Ռուսաստանին առավելություն է տալիս՝ որպես այն եզակի երկրներից մեկը, որտեղ գիտնականները ստեղծել են արդյունավետ պաշտպանություն»,- գրում է թերթը: