Դարչինի հոտը նպաստում է ուղեղի աշխատանքին. խորհուրդներ

Հռոմեական կայսրության ժամանակ դարչինը շատ թանկ համեմունք էր, այն 15 անգամ ավելի արժեր, քան արծաթը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հիշարժան փաստեր և պատմություններ

-1 ճ/գ դարչինը պարունակում է 1.4 գ մանրաթել, նաեւ կալցիումի եւ երկաթի լավ աղբյուր է։ Դարչինի ձողիկները պարունակում են նաեւ վիտամին A եւ այլ խմբի վիտամիններ։

-Բժշկության մեջ դարչինն օգտագործվում է նաեւ շաքարային դիաբետը բուժելու համար:

-Նաեւ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինն օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, եւ ապացուցվել է, որ դարչինի հոտը նպաստում է ուղեղի աշխատանքին։

-Դարչինը նաեւ շատ է օգտագործվում ատամների համար նախատեսված հեղուկների եւ մածուկների մեջ։

-Դարչինի փոքր ծառից կարող են ստանալ շուրջ 5 կգ դարչին, կարող է լինել կոտրված, իսկ բարակ կեղեւները կլորանում են եւ դառնում մեզ հայտնի դարչինի ձողիկները։ Դարչինի ծառերն աճում են բնական ճանապարհով եւ ճյուղերի կտրումից հետո արագ վերականգնվում են։

-Հռոմեական կայսրության ժամանակ դարչինը շատ թանկ համեմունք էր, այն 15 անգամ ավելի արժեր, քան արծաթը։

-Փաստերը ցույց են տալիս, որ դարչինի մշակումը սկսվել է շատ վաղուց Շրի Լանկայում։ 1536-ին պորտուգալացիները ներխուժեցին Շրի Լանկա եւ նրա թագավորից ամեն տարի պահանջեցին վճարել 110000 ֆունտ դարչին։

-1 դար հետո, երբ նիդերլանդացիները գրավեցին Շրի Լանկան, դարչինի մշակման համակարգ ստեղծեցին, որը շարունակում են օգտագործել առ այսօր։

Աղբյուրը՝ 168.am