Ադրբեջանցիները մտել են Ներքին Խնձորեսկ և պահանջում են ազատել գյուղը

Մանրամասներ

ա

Արմինե Ադիբեկյանն իր Ֆեյբուքյան էջում հայտնել է, որ Ադրբեջանական զորքերը մտել են Ներքին Խնձորեսկ գյուղ և պահանջում են ազատ արձակել գյուղը։

«Ադրբեջանցիները մտել են Ներքին Խնձորեսկ և պահանջում են ազատել գյուղը։

Երկրի քաղաքական և ռազմական իշխանությունները գյուղացիներին խիզախորեն թողել են բախտի քմահաճույքին։

Տեղեկությունը ինձ հայտնել են հարազատներս, ովքեր ապրում են այդ գյուղում»,- գրել է նա։

Ինչպե նաև Mediaport Տելեգրամյան ալիքն է արդրադարձել, հայտնելով, որ Ադրբեջանցիները փորձում են GPS-ի միջոցով տարածքներ զավթել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում։

«Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողները Google-ի քարտեզով փորձում են տարածքներ զավթել Ներքին Խնձորեսկից, գյուղապետն ու Սյունիքի համայնքապետերը փորձում են խնդիրը լուծել սեփական ուժերով: Կառավարության ոչ մի ներկայացուցիչ ներգրավված չէ սահմանազատման աշխատանքերում: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Mediaport-ի տեղեկություններով՝ շրջանառվող տեղեկությունը, թե թշնամին Ներքին Խնձորեսկում տներ է զավթել, չի համապատասխանում իրականությանը», - գրված է հայտարարության մեջ։