Սննդամթերքի համաշխարհային գները 2021 թվականին աճել են 8 անգամ անընդմեջ

Ամենից շատ թանկացել են հացահատիկը, բուսական յուղն ու շաքարավազը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Սննդամթերքի համաշխարհային գները 2021 թվականին աճել են 8 անգամ անընդմեջ և հասել 2014 թվականի հուլիսին արձանագրված առավելագույն ցուցանիշին: «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

Նշվում է, որ ամենից շատ թանկացել են հացահատիկը, բուսական յուղն ու շաքարավազը:

«Այսօր հրապարակվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սննդամթերքի գների ինդեքսը, որը հնարավորություն է ընձեռում ամսական կտրվածքով հետևել սննդամթերքի համաշխարհային գների տատանումներին: Հունվարին ինդեքսի ցուցանիշները 4,3 տոկոսով ավելի բարձր են եղել, քան 2020 թվականի դեկտեմբերին: Այն հասել է 2014 թվականի հուլիսի առավելագույն մակարդակին»,- ասվում է կազմակերպության կայքում:

Հացահատիկային արտադրանքների գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 7,1 տոկոսով: Եգիպտացորենի գներն աճել են 11,2 տոկոսով, իսկ 2020 թվականի հունվարի համեմատ՝ 42,3 տոկոսով: Ցորենի գները բարձրացել են 6,8 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև ռուսական արտադրանքի արտահանման կրճատումներով:

Բուսական յուղի գները հունվարին բարձրացել են 5,8 տոկոսով: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2012 թվականից ի վեր: Շաքարավազի գները բարձրացել են 8,1 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ: Կաթնամթերքի գների ինդեքսն աճել է 1,6 տոկոսով, մսինը՝ 1 տոկոսով: