Իսկ Ջալալը խոսելու բան ունի՞․ Սեյրան Օհանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանին այսօր Հայաստանի իշխանությունները պաշտոն են տվել՝ նշանակելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

Նրա այս նշանակումն արդեն իսկ կրքեր է բորբոքել, որ Ջալալ Հարությունյանին, փաստորեն, պաշտոն տվեցին, որ նա էլ լռի ու չխոսի։

Իսկ ի՞նչ է մտածում այս նշանակման մասին, հարցրինք գործող իշխանություններին բուռն քննադատող պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

-Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո շատ բան կունենա ասելու, պատմելու պատերազմում թույլ տրված սխալների, խնդիրների հետ կապված, բայց նրան նշանակում են ՊՆ-ում բարձր պաշտոնի՝ գուցե նաև դրանով լռեցնելով նրան։

-Դե, էդ հարցերը պետք է տալ արդեն Ջալալին, ես իրենց էսօրվա հարաբերություններին ղեկավարության հետ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։

-Պարզապես ստացվում է, որ հերթով բոլոր կարևոր ֆիգուրները, որոնք պատերազմում մասնակցություն են ունեցել և կարող էին շատ բան խոսել, ստացվում է՝ այս ձևով մեկուսացվում են, որ չխոսեն։

-Դե, գիտե՞ք, պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞, էդ հարցերը պետք է տալ Ջալալին։ Ջալալն ունի իր վերլուծությունները, իր մեկնաբանությունները, և իր գնահատանքի արդյունքում է իր ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունում։

Հրապարակ․am