Արարատ Միրզոյան, Լուլու, Հրաչ. դուք այդքա՞ն անբարոյական եք. ինչո՞ւ չի հրթիռակոծվել Ստեփանակերտի կենտրոնը, երբ դուք այնտեղ էիք

Ալիևը մեզնից լավ է ճանաչում մեզ, դրա համար վախենում է ռևանշից

ա

Ալիևը մեզնից լավ է ճանաչում մեզ, դրա համար վախենում է ռևանշից: Նիկոլը ծրագրել էր ոչ միայն Շուշին հանձնել, որի համար ամեն հանցագործություն, ամեն դավաճանություն արվեց, այլ նաև Ստեփանակերտը, Մարտակերտը: Միայն մեր հերոս տղաների ջանքերով մենք փրկեցինք Արցախի այդ հատվածը: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Ռևանշը դա միայն այն չի, որ թուրը կապելու ենք, վազենք մարտի դաշտ. ռևանշը լինելու է հզոր պետություն կառուցելով: Իսկ դրա համար պետք է արվի առաջին քայլը՝ արագ իշխանափոխություն, քաղաքական բոլոր ուժերը հասկանան, որ առանցքը դարձել են պատերազմով անցած Արցախի այդ հատվածը փրկած զինվորականները, մեր զոհված տղաները: Մեր տղերքը մեզնից ամեն օր պահանջում են, ուղղել երկրի ողնաշարը»,-ասաց նա:

«Նիկոլին թվում է, որ եթե կոկորդիլոսաբույծին տանում է պետական գույքի կառավարման ղեկավար նշանակում, պատրանք է ստեղծում, թե գործ է անում, մենք գիտենք, որ  ինքը չի տիրապետում իրավիճակին, որ էս երկիրն անտեր է, իսկ ինքը կառչել է իշխանությունից:

Մեր տղաները զոհվեցին հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից, նրանց տանում էին վայրեր, որտեղ անգամ խրամատներ չկային, այդ բոլորը կբացահայտվի, բայց մենք ունենք փաստ, որ պատերազմի օրերին առնվազն թվով 8, թե 9 պատգամավորներ, որ Արցախ են գնացել, ստացել են օրապահիկներ, գործուղման վճարներ: Հասկանո՞ւմ եք իրենց անբարոյականության սահմանը: Այն ժամանակ, երբ մեր տղաները զոհվում էին, սահման էին պահում, Արարատ Միրզոյանը, Շիրակ Թորոսյանը, Լուլուն, Հրաչը Հակոբյանը գործուղումներն ստացել և գնացել Ստեփանակերտի կենտրոնում ապահով մնացել են»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ օրերին Ստեփանակերտի կենտրոնը չէր ռմբակոծվում եւ դա պետք է ԱԱԾ-ն քննության առարկա դարձնի, թե ինչու թշնամին չի թիրախավորել Ստեփանակերտի կենտրոնը:

«Լրագրողները այդ թափթփուկներին հանդիպելիս պետք է այդ հարցը տան՝ ինչո՞ւ չի հրթիռակոծվել Ստեփանակերտի կենտրոնը, ինչու եք օրապահիկ ստացել, դուք այդքա՞ն անբարոյական եք»,-ասաց Գեղամ Նազարյանը: