ԿԱՐԵՎՈՐ․ Արցախը փաստացի կմիացնեն Ռուսաստանին, արցախցիներին ռուսական անձնագրեր կտան. Lurer24.com

Մանրամասներ

ա

Lurer24.com-ը հայտնում է, որ Ռուսաստանում արդեն հասկացել են, որ ուղիղ կարող են աշխատել Արցախի հետ, եւ Արցախը Ռուսաստանին դե ֆակտո միացնելու ճանապարհային քարտեզն արդեն մշակել են, այդ թվում՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տալու, Արցախի հետ տրանսպորտային հաղորդակցության ուղիների, մատակարարման, վերակառուցման եւ այլ հարցեր եւս։

Սա ձեռնտու է նաեւ Արցախի նախագահին, ով հույս ունի դառնալ Ռուսաստանի համար ավելի վստահելի պարտնյոր, քան Փաշինյանն է, եւ իր պաշտոնավարումը երկարաձգել Ռուսաստանի միջոցով։

Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին լուրերին, ապա Արցախում գիտեն ընդամենը, որ ՊԲ-ն վերանվանվելու է․ գուցե ինքնապաշտպանական կամ սահմանապահ զորքեր կոչվեն, սակայն գործառույթը նույնն է մնալու»: