Ծննդաբերություն առանց սեքսի չի լինում, բայց սեքսի նպատակը ծննդաբերությունը չէ

Իրավիճակ

1

Այսօր ԱԺ ամբիոնից հնչեց, որ կրթությունն ու գիտությունն անբաժանելի են և մեկը մյուսին լրացնում է։

Դա նույնն է, որ սեքսն ու երեխա ունենալն անվանենք նույն բանը։ Իհարկե, ծննդաբերություն առանց սեքսի չի լինում, բայց սեքսի նպատակը ծննդաբերությունը չէ։ Նույն ձև կրթությունն անհրաժեշտ է գիտությամբ զբաղվելու համար, բայց կրթության իմաստը գիտնական նախապատրաստելը չէ։

ՀԳ. Չնայած, ոնց հիմա առանց սեքսի հղիանում են (արհեստական բեղմնավորում), նույն կերպ էլ կրթություն չստացած մարդիկ զբաղվում են գիտությամբ։

Սմբատ Գոգյան