Ինչպե՞ս ենք մեզ զգում, երբ վիտամին D-ի պակաս ունենք. ախտանիշներ

Մանրամասներ

1

Մի շարք անսովոր ախտանիշներ` սրտային առիթմիա, արյան բարձր ճնշում, արցունքոտություն, հոգնածություն, աղիքային խնդիրներ, փքվածություն, մարմնի ցավեր, մկանների թուլություն, ճանաչողական գործառույթների նվազում, նյարդաբանական խանգարումներ, աուտոիմուն հիվանդությունների սրացում, ալերգիա, կարող են վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին: 

Բժշկին դիմելիս հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորինս մանրամասն պատմել իրենց ախտանիշների մասին. մասնագետների համար կարեւոր է իմանալ բոլոր ախտանիշները` հասկանալու համար` արդյոք դրանք կապված են միմյանց հետ, թե ոչ:

ա

D վիտամինի դեֆիցիտի այլ նշանների շարքում մասնագետը նշել է գլյուկոզի բարձր մակարդակը արյան մեջ, հաճախակի ցանը մաշկի վրա, էրեկցիայի դիսֆունկցիան, միզուղիների հետ կապված խնդիրները, թեփը եւ տխրության նոպաները:

Վիտամին D-ի մակարդակի նորմալացման համար մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ ուտել այս վիտամինով հարուստ սնունդ, ինչպես նաեւ վիտամինային կոմպլեկսներ ընդունել` բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

1