ՀՐԱՏԱՊ․ Օդային տագնապ, ինտերնետի ու հոսանքի անջատում, հրդեհներ․ Ինչ է կատարվում Իրանում

Մանրամասներ

1

Այսօր Թեհրանում և Իրանի որոշ քաղաքներում օդային հարձակման տագնապ է հնչել։

Իրանը վաղ առավոտից կապի ու էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրներ ունի։ Ըստ ոչ պաշտենական աղբյուրների՝ օդային հարձակման ազդանշանի հնչելուց անմիջապես հետո «վթարվել են» պետական ​​կայքերը, չեն գործում ոստիկանական և կառավարական կառույցների կայքերը, առկա են իրանական ատոմակայանների և օդանավակայանների ինտերնետ ռեսուրսների աշխատանքի ընդհատումներ:

Մեկ այլ աղբյուր հայտնում է Թեհրանում և ԻՀՊԿ-ի օբյեկտներում հրդեհների մասին։ 

Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ Իրանում լուրջ բան է տեղի ունեցել․ կամ մեծ վթար, կամ մեկ այլ արտակարգ իրավիճակ, կամ սաբոտաժ, կամ կիբերհարձակում:

Սպասենք պաշտոնական մեկնաբանությունների: