«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ ընտրություններ լինելու պարագայում կսատարի՞ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

Մանրամասներ

ա

«Հայրենիքի փրկության շարժումը» երկու օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը։ Ըստ էության՝ Քոչարյանն իր հարցազրույցում տարբեր բան չի ասել, քան «Հայրենիքի փրկության շարժումը»։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով հարցին, թե եթե առաջիկայում, այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ նշանակվեն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ապա արդյո՞ք «Հայրենիքի փրկության շարժումը» կսատարի՞ նրա թեկնածությունը։ «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասում էր, եթե ընտրություն լինի, սակայն այս պահին արտահերթ ընտրությունների նշանակումը չի բխում ժողովրդի շահերից, սակայն եթե ընտրություն լինի, ապա կմասնակցի։ Ըստ էության՝ նա այլ բան չի ասել, քան հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը»։

Նա ընդգծեց, որ հիմա չեն քննարկում ընտրությունների մասնակցել կամ չմասնակցելու հարց։ «Մենք հիմա քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը, մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը, որը ներկայացրել ենք, մեր ծրագրերում բան չի փոխվել։ «Հայրենքի փրկության շարժումը» վերահաստատել է այն, ինչ ասել է 2 ամիս առաջ և ներկայացրել ենք մեր ճանապարհային քարտեզը, մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»։