Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընկերներիս հետ կմասնակցեմ հանրահավաքին»,-ասաց նա:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ որոշումն ինքնուրույն կկայացնեն կուսակցության անդամները:
«Բացառված չէ, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները եւս կմասնակցեն հանրահավաքին»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին հանրահավաք կլինի:
0Comments