Եգիպտոսը գերարագ երկաթուղի կկառուցի, որը կմիավորի Կարմիր և Միջերկրական ծովերը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եգիպտոսում պլանավորում են կառուցել երկրում առաջին մեծ արագության երկաթգիծը, որը Կարմիր ծովը կմիացնի Միջերկրականի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Lonely Planet-ը:

Ամբողջ երթուղին կձգվի 1000 կիլոմետր, իսկ 460 կիլոմետր երկարությամբ առաջին հատվածը կանցնի Էլ-Ալամեյնի եւ Այն-Սոխնայի միջեւ:

Երկաթուղին կմիացնի 15 կայարան, ներառյալ դեռեւս անուն չստացած «նոր վարչական մայրաքաղաքը». հսկայական նախագիծ, որն սկսվել Է 2015 թվականին՝ կառավարական շենքերը Կահիրեի սահմաններից դուրս մոտավորապես 45 կիլոմետր տեղափոխելու համար: Գծի կառուցումը պլանավորվում Է ավարտել երկու տարուց:

Դա մեծ արագության հաղորդակցության առաջին նախագիծն Է, բայց երկաթուղային ցանցը Եգիպտոսում զարգանում Է 1850-ական թվաքաններից ի վեր:

Այն հաշվում Է ավելի քան հինգ հազար կիլոմետր ճանապարհներ, որոնք միացնում են գրեթե բոլոր խոշոր քաղաքներն ու գյուղերը: Հրատարակության հաղորդագրության համաձայն, համակարգը հնացել Է եւ բավարար չափով չի ֆինանսավորվում: Ներկայում Եգիպտոսն ամեն ամիս ստանում Է ռուսաստանյան արտադրության նոր վագոններ՝ իր շարժակազմը արդիականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: