Արարատ Միրզոյանը փորձել է «գահընկեց» անել Փաշինյանին ու վարչապետ դառնալ. այդ նպատակով նա գաղտնի բնակարան է վարձել 

Այս պահին Փաշինյանը ըստ էության կարողացել է լիարժեք չեզոքացնել Արարատ Միրզոյանին, քանի որ վերջին իրադարձություններից հետո նրա հետ անգամ իր «թիմի» 20 պատգամավորները չեն շփվում
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նպատակ է ունեցել օրինական ճանապարհով «գահընկեց» անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Այս գործընթացին Արարատ Միրզոյանը սկիզբ էր դրել դեռևս 2019 թվականին, երբ գործուղղվել էր Ազգային Ժողով։ Տեղում Արարատ Միրզոյանը կարողացել էր ձևավորել իրեն հավատարիմ պատգամավորների թիմ, որը բաղկացած է եղել մոտ 20 իշխանական պատգամավորից։

Արարատ Միրզոյանը, ըստ մեր տեղեկությունների, որոշակի պայմանավորվածություններ է ունեցել նաև խորհրդարանական ընդդիամդիր ուժերի հետ, որոնք պետք է սատարեին իր այս նախաձեռնությանը, իսկ դրա փոխարեն իշխանությունը նրանց հետ կկիսվեր։

Գործը գլուխ բերելու համար Արարատ Միրզոյանը Երևանում վարձակալել էր բնակարան, որտեղ տեղի էին ունենում իր ձևավորած թիմի անդամների հանդիպումները։ Այս կերպ միրզոյանականները փորձել են հեռու մնալ հատուկ ծառայությունների տեսադաշտից։

Մեր տեղեկություններով, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն Արարատ Միրզոյանի որոշ մտադրությունների մասին տեղեկացել է, տեղյակ է եղել նաև վարձակալված տան մասին ու հորդորել է ԱԺ նախագահին խաղեր չտալ, որից հետո առժամանակ փաշինյանափոխության պլանը սառեցվել է։ Պատերազմն էլ իր հերթին է գործընթացը հետ գցել։

Հենց Արարատ Միրզոյանի այս պլանն է պատճառը եղել, որ պատերազմից անմիջապես հետո նա թիրախավորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ըստ էության Փաշինյանը կարողացավ Տիգրան Ավինյանի ձեռամբ կազմակերպված տեղեկատվական արտահոսքի միջոցով չեզոքացնել Արարատ Միրզոյանին։ Պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արարատ Միրզոյանի ծեծն էլ կարծես օդից ընկած նվեր լիներ Փաշինյանի համար ու հիմա անվտանգության նկատառումների անվան տակ նա մեծացրել է ԱԺ նախագահի թիկանզորը ու ըստ էության առավել վերահսկելի դարձրել նրան։

Այս պահին Փաշինյանը ըստ էության կարողացել է լիարժեք չեզոքացնել Արարատ Միրզոյանին, քանի որ վերջին իրադարձություններից հետո նրա հետ անգամ իր «թիմի» 20 պատգամավորները չեն շփվում։

politik.am