Պահանջում եմ հրապարակել արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը. մենք պետք է իմանանք՝ նրանց մեջ թուրքեր կա՞ն

Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է
Live24.am-ը ներկայացնում է

աա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։

Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!

Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։

Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։

Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։

Մենք պետք է իմանանք, արդյո՞ք թուրքերը չոքել են նաեւ մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։

Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»: