Պատերազմը խառնեց բոլորի խաղաքարտերը. Ռոբերտ Քոչարյանի գլխի տակ փափուկ բարձ են դնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Պատերազմը խառնեց բոլորի խաղաքարտերը եւ փոխեց պլանները։ Եթե պատերազմից առաջ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ մեծ քաղաքականություն վերադառնալու, ընտրություններին անձամբ մասնակցելու մտադրություններ չունի, ապա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։

Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը կամաց-կամաց հակվում է այն մտքին, որ պետք է մասնակցի ընտրություններին եւ մասնակցի հենց իր դեմքով։ Դրան անշուշտ նպաստում են նաեւ թիմակիցներն ու մերձավորները, որոնք ամեն օր մտնում են մոտը եւ համոզում, որ իր ռեյտինգն ամենաբարձրն է, մասնակցելու դեպքում՝ անպայման կհաղթի, միայն ինքը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ այլն։

Նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկի հարցումն էլ ուղղված էր դրան, ըստ որի 46 տոկոս՝ ամենաբարձր ձայների քանակն այսօր քաղաքական դաշտում ունի Ռ․Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի ընդամենը 19 տոկոս, այն էլ՝ ադրբեջանցիների քվեարկության շնորհիվ։

Ընդդիմության որոշ հատվածներ կարծում են, որ այս ներշնչանքով թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին եւ իրավիճակն ու նրա ռեյտինգն այդքան փայլուն չեն, ինչպես ներկայացնում են նրան։ Սակայն Քոչարյանի մերձավորները վստահ են, որ նա ռեալիստ է եւ չի առաջնորդվելու կեղծ ներշնչանքով՝ կառաջադրվի երբ հազար անգամ ծանր ու թեթեւ անի, հարցումներ անցկացնի եւ համոզվի, որ հաղթելու շանսերը մեծ են։

Աղբյուրը՝ Հրապարակ