ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. Ավելի հիմար պարզաբանում չէիք կարո՞ղ մտածել. Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին, Արգիշտի Քյարամյանին ու ՀՀ ԱԳՆ-ին

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Արգիշտի Քյարամյանին, ում ադրբեջանցիները մտերմաբար «Քյարամով» են կոչում, և հանձնարարել է անհապաղ հերքել ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելու տեղեկությունները
Live24.am-ը ներկայացնում է

1

Անդրանիկ Հովհաննիսյանը քիչ առաջ պատասխանել է վարչապետ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի մասին ՀՀ ԱԳՆ ներկայացրած պարզաբանմանը:

Նա իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Ըստ իմ տեղեկությունների, այսօր Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Արգիշտի Քյարամյանին, ում ադրբեջանցիները մտերմաբար «Քյարամով» են կոչում, և հանձնարարել է անհապաղ հերքել ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելու տեղեկությունները:

Արգիշտի Քյարամյանն առաջարկել է Փաշինյանին՝ ԱԳՆ-ին հանձնարարել պարզաբանում տալ ու բացատրել հանրությանը, որ վարչապետի դիվանագիտական անձնագիրը գողացել են նոյեմբերի 10-ին Կառավարություն ներխուժած քաղաքացիները:

Նախևառաջ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ նշել եմ, որ անձնագիրն ինձ մոտ է հայտնվել 2020 թվականի նոյեմբերի 7-ին:

Եվ երկրորդ՝ այն անձնագիրը, որը ես ցուցադրել եմ, չունի Փաշինյանի ստորագրությունը, իսկ եթե իր նշած ժամկետում գողացած լինեին, ապա այնտեղ ստորագրություն հաստատ կլիներ:

Երրորդ՝ բոլորը հիշում են, որ ներխուժման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իրենից գողացված համակարգչի, ժամացույցի, օծանելիքի և կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքի մասին:

Հարց է ծագում. ավելի հիմար պարզաբանում չէիք կարո՞ղ մտածել...»:

Անդրանիկ Հովհաննիսյան