Հունվարի 27-ից Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ

ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանը չեղարկում է երկիր մուտք գործելու սահմանափակումները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշմանը, վերոնշյալ երկրների հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունվարի 27-ից:
ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
 Նշվում է, որ տվյալ երկրների քաղաքացիներին և այնտեղ կացության իրավունք ունեցող անձանց թույլ կտրվի մուտք գործել Ռուսաստան օդային անցակետերով:  
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մինչև փետրվարի 1-ը երկարաձգում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը՝ պայամանվորված կորոնավիրուսի համավարակով