ԿԱՐԵՎՈՐ․ Զինվորների մարմինները Կապանի մորգում՝ բաց պատուհանների տակ. ի՞նչ է կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչու՞ փորձաքննությունից առաջ մարմինները համապատսխան սառնարաններում չեն պահել, ո՞վ է պատասխանատու կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց հետ հետմահու նման վերաբերմունքի համար…
Live24.am-ը ներկայացնում է

1

Կապիտուլյացիայից 2,5 ամիս անց իշխանությունը չի կարողացել հրապարակել պատերազմի զոհերի իրական թիվը: Չորեքշաբթի փոխվարչապետ Ավինյանը վստահեցրել է, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը: Ըստ նրա մինչև հիմա պատերազմական գոտուց դուրս է բերվել 3439 զիnծառայողի մարմին: Արա՞գ է աշխատում կառավարությունը հարցին կկարողանան պատասխանել երևի միայն անհետ կորած զինվորների հարազատները:

Նրանց տներում ժամանակը լրիվ այլ արագությամբ է առաջ գնում: Ժամացույցի սլաքներն էլ երևի դանդաղում են ամեն ստացվող սարսափազդու լուրի հետ: Հունվարին Արսեն Ղուկասյանը, որ պետությունից հույսը կտրած Արցախ էր եկել անհետ կորած իր հարազատներին ինքնուրույն որոնելու, հայտնեց, որ թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները տարել են Կապանի մորգ, պարկերով տեղավորել երկրորդ հարկի ինչ-որ սենյակում և բացել պատուհանները:

Տարածքում անտանելի հոտ է տարածվել, շենքին մոտենալ չի լինում: Այս շաբաթ հոտը դիահերձարանի տարածք է տարել իմ գործընկեր Անուշ Միրզոյանին: Ինչու՞ փորձաքննությունից առաջ մարմինները համապատսխան սառնարաններում չեն պահել, ո՞վ է պատասխանատու կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց հետ հետմահու նման վերաբերմունքի համար… Բոլոր պատասխանները ռեպորտաժում:

Մանրաամսները՝ տեսանյութում: