Ո՞վ է Լավրովը, որպեսզի ես նրա հետ համաձայնեցնեմ դեսպանների նշանակումը․ Փաշինյանը Դուխով բարկացել է

Արամ Գաբրելյանով․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Նոր մանրամասներ ԱԳՆ-ում ստեղծված «հակամարտությունից»:

Արտաքին գործերի նախարար Արայիկ Այվազյանը կտրականապես դեմ է դեսպանների փոխարինմանը: Անգամ զգուշացրել է Փաշինյանին, որ նոր նշանակումները շատ բացասական կընկալվեն Լավրովի և Կրեմլի կողմից, Ինչին Փաշինյանն ուղիղ պատասխանել է,- ո՞վ է Լավրովը, որպեսզի ես համաձայնեցնեմ իմ վստահված անձանց նշանակումները:

ԱԳՆ աղբյունը հայտնում է, որ կանոնակարգի համաձայն Այվազյանը պետք է այսինչ կամ այնինչ դեսպանին նշանակելու առաջարկ-նամակով դիմեր վարչապետին, բայց փոխարենը գրել է․ ԸՍՏ Վարչապետի ԲԱՆԱՎՈՐ հրամանի․․․: Այսինքն, ըստ էության, նա այս քայլով՝ ապագայի համար հանում է իր վրայից ողջ պատասխանատվությունը:

Փաշինյանի թիմում խուճապն ամեն վայրկյան սրվում է:

Շատերն սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն և այն մարդկանց, ովքեր գիտեին նրա գաղտնիքները, նա թքած ունի թիմի մնացած անդամների վրա:

Արամ Գաբրելյանով