ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում արմատական էլեմենտներ ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման ու բացասական ազդեցություն են ունենալու ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանության ղեկավարությանը ՌԴ ԱԳՆ-ում լուրջ խոսակցություն է սպասվում:
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, առաջին անգամ չէ, որ դիվանագիտական կանոններն ու նորմերը ոտնահարում է, խոսքն, ըստ էության, «երկերեսանիորեն խաղաղ ակցիա կոչվող բռնի գործողությունների խրախուսման մասին է, որոնցում նաև անչափահասների են ներգրավում»:
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հունվարի 23-ին հայտարարել էր, որ հետևում են Ռուսաստանի 38 քաղաքում ընթացող բողոքի գործողություններին, որոնց ընթացքում, ըստ դեսպանության, ավելի քան 350 խաղաղ ցուցարարներ ու լրագրողներ են բերման ենթարկվել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները բնորոշվել են որպես խաղաղ ցուցարարներ, որոնք իրեն խոսքի ազատության իրավունքն են իրացնում, հաղորդում է РБК-ն:
0Comments