Այսօր՝ 19։15-20։40-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ «Դոնալդ Քուքը» հրթիռային կործանիչ ռազմանավը Բոսֆորի նեղուցով (Ստամբուլ) մտել է Սև ծով: Այս մասին հայտնում է ռուսական Lenta.ru-ն։
Դոմբասում ժամ առ ժամ լարվածության մեծացումը, Հայաստանի սահմանին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և վերջին օրերին՝ Երևանի երկնքում շատ հաճախակի դարձած ինքնաթիռների ծանր լսվող ձայները կապ ունե՞ն ամերիկյան ռազմանավի Սև ծովում հայտնվելու հետ։ Առայժմ տարօրինակ լռություն է։
Ըստ էության՝ ամեն ինչ ակնհայտ կդառնա այն բանից հետո, թե ինչպես «կդիմավորի» Ռուսաստանը «Քուքին»։
Սպասենք իրադարձությունների զարգացմանն առաջիկա ժամերին։
Տարածաշրջանն իսկապես սկսեց եռալ:
0Comments