Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրա թիկնազորը քառապատկվել է:
ԱԱԾ Պետական պահպանության ծառայության 2 աշխատակիցների փոխարեն այժմ նրան հսկում են 8-ը:
Ընդ որում Միրզոյանին հսկում են նաև տանը, այսինքն՝ ամենուր: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
ԱԱԾ մեկ աշխատակից էլ՝ մայոր զինվորական կոչմամամբ, հսկում է ԿԳՍՄ նախկին նախարար, այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, վերջերս էլ վարչապետը զրահաբաճկոնով էր եկել ԱԺ, ուստի ակնհայտ է, որ իշխանականները շատ լուրջ մտահոգվում են իրենց անվտանգության համար:
Այն որ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է, երևում է նաև տեսանյութում:
0Comments