ՇՏԱՊ․ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց վախենում է, որ իմքայլականները «կքցեն» իրեն. Բաղրամյան 26

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց վախենում է, որ հրաժարականից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընդդիմության հետ դավադրության արդյունքում կընտրեն նոր վարչապետ: Այս մասին հայտնում է Փաշինյանի մերձավոր շրջապատից bagramyan26-ի աղբյուրը:

Փաստացի «Իմ քայլի» շատ պատգամավորներ հասկանում են, որ պարտության համար պատասխանատու է և վարչապետը, և ողջ քաղաքական թիմը՝ ներառյալ բոլոր պատգամավորները: Իմքայլականներից շատերին թվում է, որ համաձայնվելով խորհրդարանական ընդդիմության հետ և քվեարկելով ժողովրդի համար ընդունելի վարչապետի թեկնածուի օգտին (ոչ Վազգեն Մանուկյանի կամ նախկին կառավարության մեկ այլ ներկայացուցչի), ինչ-որ կերպ կարող են մեղմել ժողովրդի վերաբերմունքն իրենց նկատմամբ:

Իսկ Փաշինյանը չի շտապում հրաժարականի հարցում: Պատճառը՝ իր պատգամավորներին չվստահելն է, ովքեր կարող են հրաժարականից հետո ընտրել նոր վարչապետ, իսկ ինքը կկորցնի գործադիր իշխանությունը: Դա կարող է տեղի ունենալ, եթե ժողովրդի համար ընդունելի ընդդիմության թեկնածուն անվտանգության երաշխիքներ տա իմքայլական այն պատգամավորներին, ովքեր կհամաձայնեն համագործակցել՝ գիտակցելով իրավիճակի ծայրահեղությունը:

Իրեն ապահովագրելու համար՝ Փաշինյանը փորձում է ամեն կերպ հասնել խորհրդարանական ընդդիմության հետ հուշագիր ստորագրելուն, որում ընդդիմությունը կհրաժարվի վարչապետի իր թեկնածուին առաջադրել Փաշինյանի հրաժարականից հետո: Այսպիսով, խորհրդարանը չի կարողանա անընդմեջ երկու անգամ ընտրել նոր վարչապետ, և, ըստ Սահմանադրության, կնշանակվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: