Երբ Նիկոլ Փաշինյանը կոկորդը պատռելով ասֆալտին էր պառկացնում, Նարինե Խաչատուրյանը ծափահարում էր

Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որեւէ պարզաբանում չներկայացվեց. Երեւի թե պետք էլ չէր:

Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարին մոտեցած քաղաքացին նրան մեղադրեցդավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց չպաշտպանելու հանգամանքն էլ, ըստ էության, պատճառ դարձավ Թուխիկյանին պաշտոնանկ անելու համար։

Սակայն Նարինե Խաչատուրյանն, ըստ էության, որպես քաղաքացի, որպես մշակույթի գործիչ պաշտոնանկ էր արվել շատ ավելի վաղ՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։ Ավելի ճիշտ՝ ինքնապաշտոնանկվել էր։

Երբ Նիկոլ Փաշինյանը կոկորդը պատռելով հայտարարում էր, որ ցուցումներ է տվել Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին ռեյդեր անցկացնել եւ ասֆալտին պառկացնել, Փաշինյանի հետեւում կանգնած Նարինե Խաչատուրյանը, Հայկ Մարությանը, Գայանե Աբրահամյանը, Իզաբելլա Աբգարյանը, Լուսինե Բադալյանը եւ  ուրիշներ հիացած ծափահարում էին։ Ծափահարում էին լիդերի ամենաայլանդակ ձեւակերպումներին։

Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից։ Եթե այդ պահին, դուք, որպես ՀՀ քաղաքացի, առարկեիք, թույլ չտայիք լիդերի կիսահարբած ասֆալտին պառկեցնելու, ծեփռտելու կոչերը, հավաբար երկիրը այլ ուղղությամբ կշարժվեր, հավաբար չէր լինի նաեւ պատերազմ, չէին լինի այն կորուստները, որ այսօր ունենք։

Դուք այլեւս մշակույթի գործիչ չեք, դուք, որպես քաղաքացի այդ օրն եք պարտվել։