Ամենաբարձր մակարդակով բանակը քանդելու ագիտացիա է տարվում։ Ի՞նչ է նշանակում ծնողների պահանջը, թե իրենց երեխաներն Արցախում չպետք է ծառայեն։ Սա հակապետական վարքագիծ է՝ քրեորեն դատապարտելի արարք, ով էլ որ դա թույլ տված լինի։ Ռազմական դրության պայմաններում նման հայտարարություն անողներն արդեն պետք է բանտում լինեին։ Եթե մեկ-երկու հոգու նկատմամբ օրենքը կիրառվեր, մյուսներին դաս կլիներ։ Բայց արի ու տես՝ պատասխանատվության կանչելու փոխարեն վարչապետը նրանց ընդունում, բանակցում է հետները…։
«Սեւերից ու սպիտակներից», «նախկիններից ու ներկաներից» բացի, գնդապետ Ղումաշյանը նոր տարանջատում է նկատում։ Ասում է՝ հիմա էլ բաժանվել են հայրենասերների ու թրքահպատակների։ «Պետության մեջ պետություն եմ տեսնում։ Սա վտանգավոր եւ անթույլատրելի տարանջատում է»։
Պատերազմը քթներիս տակ է։ Իրար ուտելու փոխարեն՝ եկեք համախմբվենք, սպառազինվենք, ուժեղացնենք բանակն ու պատրաստ լինենք 7-րդ սերնդի պատերազմին։
«Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի հիմադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյան
0Comments